Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնելու «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքը: Օրենքի համաձայն` Հայաստանի քաղաքացիները, որոնք, օրինակ, կրոնական համոզմունքներով խուսափում են զենք կրել, մինչեւ սեպտեմբերի 1-ը` հաջորդ աշնան զորակոչը, պետք է դիմեն զինկոմիսարիատներ, որպեսզի ստանան 3 տարվա այլընտրանքային ծառայության կամ 3,5 տարի ժամկետով այլընտրանքային աշխատանքի իրավունք: Պատասխանելով առաջիկա զորակոչին սպասվելիք դիմումների քանակի մասին հարցին` Հայաստանի պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանն ասել է, որ «սպասվում է որոշակի քանակության դիմումներ, որոնք էական չեն լինի բանակի համար»:





