ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված ինժեներական ստորաբաժանումներից մեկի հետ կազմակերպված ուսումնավարժական պարապմունքի ժամանակ «ПМН-2» տիպի հակահետևակային ականի պայթյունից զոհվել է շարքային Արմեն Սարգսի Հարությունյանը: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնում են, որ մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:





