AM
29 Հունիս 2004 - 13:21 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՍՕՐ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր Ստամբուլում կհանդիպի Բուլղարիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Սոլոմոն Պասսիին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նրանց զրույցի հիմնական թեման կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ակնկալվում է, որ Վ.Օսկանյանն այսօր կհանդիպի նաեւ Նիդերլանդների ԱԳՆ ղակավարին: Հիշեցնենք, որ հայ նախարարն այսօր Ստամբուլում ելույթ կունենա Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի գագաթնաժողովում: