Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, որը նախորդ կիրակի ակտիվ պաշտպանել է Եվրոպական Միության անդամ դառնալու Թուրքիայի ձգտումը: «Նախագահ Բուշը ոչ միայն չափից հեռու է գնացել, այլեւ մուտք է գործել իրեն չպատկանող տարածք», – հայտարարել է Շիրակը Ստամբուլում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում: Դա գրեթե նույնն է, եթե Եվրոպան Միացյալ Նահանգներին ցուցումներ տա, թե ինչպե՞ս կառուցեն իրենց հարաբերությունները Մեքսիկայի հետ, ավելացրել է Ֆրանսիայի նախագահը:





