Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել հետպատերազմյան մարդասիրական գործողություններին Իրաքում: Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը: Նրա խոսքերով` պաշտոնական Երեւանի նման դիրքորոշումը պայմանավորված է Իրաքում 30-հազարանոց հայ համայնքի առկայությամբ, ինչպես նաեւ Հայաստանի պետական շահերով: Փոխնախարարը հայտնել է, որ հայ ռազմական բժիշկներին, վարորդներին եւ սակրավորներին Իրաք ուղարկելու վերաբերյալ բանակցությունները հիմնականում ավարտվել են եւ ներկայումս քննարկվում են տեխնիկական մանրամասները:





