Եվրամիությունը (ԵՄ) շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման եւ տարածաշրջանում կայունության հաստատման մեջ: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն` Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանի հետ Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ: Նշելով, որ այսօր Հարավային Կովկասը գտնվում է եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում, Հ.Տալվիտիեն հաղորդել է, որ ԵՄ-ն, չփոխարինելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, մտադիր է ակտիվորեն նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանային նախագծերում Լեռնային Ղարաբաղի ներգրավման հետ կապված հարցեր:





