AM
30 Հունիս 2004 - 18:33 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՎԱԿՆԵԼ ԱՆԱՉԱՌ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Երեւանը գտնում է, որ Թուրքիան, որը բացահայտ կանխակալ դիրքորոշում ունի ղարաբաղյան կարգավորման հարցում, չի կարող հավակնել անաչառ միջնորդի դերի այդ հարցում: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այդ դիրքորոշումը լավ հայտնի է թուրքական իշխանություններին: Միեւնույն ժամանակ նախարարը հերքել է թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել է ղարաբաղման կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի ակտիվացման հարցը: Նա հաղորդել է, որ ղարաբաղյան խնդիրը այդ հանդիպման ժամանակ քննարկվել է միայն ընդհանուր համատեքստում: