AM
30 Հունիս 2004 - 19:28 AMT

ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Իմ այցը Լեռնային Ղարաբաղ վկայում է այն մասին, որ Եվրամիությունը կարեւորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Ստեփանակերտում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նրա խոսքերով, «նախկինում Եվրամիությունը ցանկանում էր իր ծրագրերի իրականացումը սկսել կարգավորման վերջին փուլում, սակայն հիմա մենք մտադիր ենք աջակցություն ցուցաբերել տարածաշրջանին հակամարտությունների կարգավորման գործում առաջին իսկ դրական տեղաշարժերի դեպքում»: Նշելով, որ վերջին անգամ Լեռնային Ղարաբաղում եղել էր 10 տարի առաջ, Հ.Տալվիտիեն հայտարարել է. «Ձեր ջանքերի շնորհիվ, դուք նշանակալի փոփոխությունների եք հասել կյանքի շատ ոլորտներում»: