Պարոնյան փողոցի թիվ 21 շենքի դիմաց մայիսի 23-ին «Երևան Ջուր» ընկերությունը սկսել է վերակառուցել թվով երրորդ դիտահորը, որը կարգավորելու է Պարոնյան փողոցի և հարակից տարածքների, ինչպես նաև Կոնդի զգալի մասի ջրամատակարարումը: «Արևմուտք» ընկերության «Արաբկիր» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գաբրիել Մելիքսեթյանի խոսքով, իրականացվող աշխատանքերի շրջանակներում կփոխարինվեն փականները, որի շնորհիվ հնարավոր կլինի կարգավորել ջրամատակարարումը բոլոր 4 ուղղություններով, ապահովելով ամենուր բավարար ճնշում: Դրանից բացի, շինարարական կամ վերանորոգման աշխատանքների ժամանակ այսուհետ հնարավոր կլինի դադարեցնել միայն տվյալ տարածքի, բայց ողջ թաղամասի ջրամատակարարումը, ինչպես մինչ այդ:
Մելիքսեթյանը հայտնել է, որ ուշ երեկոյան կվերսկսվի «Նաիրի» բժշկական կենտրոնի, «3-րդ շտապ օգնության» հիվանդանոցի, «Հրազդան» հյուրանոցի, Պարոնյան փող. 15-ից բարձր և Իսրայելյան 43 համարների, Ձորափ և Կոնդ թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին հաղորդում է «Երևան Ջուր» ընկերության լրատվական ծառայությունը։





