AM
3 Հուլիս 2004 - 13:43 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՊՀ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մոսկվայում ընթանում է ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվա են ժամանել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի եւ Տաջիկստանի նախագահները: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, համաժողովում չկա կոնկրետ օրակարգ, սակայն այնտեղ կքննարկվեն արդիական հարցեր: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին պաշտոնական աղբյուրները, Համագործակցության երկրների առաջնորդները, մասնավորապես, կքննարկեն սեպտեմբերին Աստանայում նախատեսվող ԱՊՀ վեհաժողովի նախապատրաստմանը եւ Մեծ հայերնական պատերազմի հաղթանակի 60-ամյակի համատեղ տոնմանն առնչվող հարցեր: Ինչպես իր հերթին նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վասիլի Բազիվը, արձակուրդների ընթացքում ԱՊՀ պետությունների ղեկավարների մոտ «անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել որոշ հարցեր եւ գնահատել ընթացիկ քաղաքական պահը»: