Երևանի Լենինգրադյան փողոցի 8–րդ շենքի 38–րդ բնակարանից երեկ ուշ երեկոյան ջուր է լցվել ներքևի բնակարան, իսկ բնակիչը չի արձագանքել դռան և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր մեկնած հատուկ փրկարար ջոկատը բնակարանի դուռը բացելով տան խոհանոցի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել է 81–ամյա Հենրիկ Սահակյանին, ում շտապ օգնության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր» լուսավորիչ բուժկենտրոն։ Այս մասին հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։





