AM
5 Հուլիս 2004 - 13:32 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ

ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 4-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովի հետ: ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ Լեռնային Ղառաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Հուլիսի 3-ին գագաթնաժողովի շրջանակներում Մոսկվայում կայացել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Միխաիլ Սահակաշվիլու հանդիպումը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առչվող հարցեր` մասնավորապես, նշելով տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողվի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը: Երկու երկրների ղեկավարները անդրադարձել ենւ տարածաշրջանային համագործակցության մի շարք նոր ծրագրերին: