Հուլիսի 5-ի երեկոյան Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա, ուր նախատեսված է հանդիպում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Բանակցությունների ընթացքում նախարարները կարծիքներ կփոխանակեն երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, հանդիպմանը հատուկ ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման եւ Հարավային Կովկասում փոխվստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ջանքերի համակարգման խնդիրներին:





