AM
9 Հուլիս 2004 - 13:25 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՀ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵԱՀԿ ԴԵՄ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՄԲ

ԱՊՀ ինը անդամ պետությունները հանդես են եկել կտրուկ հայտարարությամբ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործունեության վերաբերյալ: Փաստաթղթում, որը երեկ հրապարակվել է Վիենայում կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, մասնավորապես, ընդգծվում է, որ ԵԱՀԿ իր գործունեությամբ խախտում է պետությունների ներքին գործերին չխաառնվելու սկզբունքները, ինչպես նաեւ կրկնակի ստանդարտներ է կիրառում նախկին ԽՍՀՄ եւ Արեւմուտքի երկրներում մարդու իրավունքների ոտնահարման քննադատության ժամանակ: Համագործակցության ներկայացուցիչների կարծիքով` կազմակերպությունը բարեփոխումների կարիք ունի, հակառակ դեպքում, նա չի կարող պայքարել եվրոպական անվտանգության մարտահրավերների եւ սպառնալիքների հետ: Փաստաթուղթը հուլիսի 3-ին Մոսկվայում ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզըստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան: