Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հուլիսի 12-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա` իր ռուս գործընկեր Միխայիլ Ֆրադկովի հրավերով: Ինչպես հայտնել են Հայաստանի կառավարության մամլո ծառայությունում, հուլիսի 13-ին կկայանա երկու երկրների վարչապետների հանդիպումը, որից հետո տեղի կունենա երկկողմանի միջկառավարական հանձնաժողովի նիստ` Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների անդամների մասնակցությամբ: Նախատեսվում են նաեւ Ա.Մարգարյանի հանդիպումները Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը կայցելի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի «Հայաստան» տաղավար:





