AM
14 Հուլիս 2004 - 17:51 AMT

ՉՆԱՅԱԾ ՈՒՐԱՆԻ ԳՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ՀԱՄԱՐ ՎԱՌԵԼԻՔ ԿԱՌԱՔԻ ՆԱԽԿԻՆ ԳՆԵՐՈՎ

Ռուսական կողմը կապահովի վառելիքի առաքումը Հայկական ԱԷԿ-ի համար առանց գնի փոփոխության` չնայած համաշխարհային շուկայում ուրանի գների 40 տոկոսանոց բարձրացմանը: Այդ մասին «Արկա» գործակալությանն է հաղորդել “ԻնտեռՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ գլխովոր տնօրենի տեղակալ, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Միխաիլ Մանտրովը: Նրա խոսքերով, Հայկական ԱԷԿ-ի համար թարմ միջուկային վառելիքի առաքման վերաբերյալ պայմանագրի արժեքը կազմում է մոտ 12 մլն դոլար, նույնքան, որքան անցյալ տարի: Վառելիքի նոր մասնաբաժինը կայան կբերվի այս ամառ: Մանտրովի կարծիքով, անհրաժեշտ միջոցառումների բավարար ֆինանսավորման դեպքում Հայկական ԱԷԿ-ը կկարողանա էլեկտրաէներգիա արտադրել նվազագույնը մինչեւ 2016 թվականը: Միեւնույն ժամանակ, գտնում է Մանտրովը, Հայաստանը մեծ ռեզերվեներ ունի էլեկտրաէներգիայի արտահանման համար: Նրա խոսքերով, բացի Վրաստանից հեռանկարային է նաեւ Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը Թուրքիա եւ Իրան: