AM
31 Մայիս 2012 - 06:34 AMT

«Հրապարակ». Հմայակ Հովհաննիսյանը ՀՀԿ-ից «հեռու պետք է ման գա»

«Հրապարակ»-ը գրում է, որ, ըստ իրենց հավաստի աղբյուրների, Քաղաքագետների միությունում միասնական շտաբ ստեղծած, ակտիվ գործունեություն ծավալած, ԲՀԿ համամասնական ցուցակից ստիպողաբար ինքնաբացարկի դիմում գրած Հմայակ Հովհաննիսյանը մի քանի օր անընդմեջ ջանք ու եռանդ չի խնայել հանդիպելու Սերժ Սարգսյանին` պատմելու իր գլխին եկածը, հավատարմության երդում տալու, սակայն ՀՀ նախագահը կատեգորիկ մերժել է վերջինիս խնդրանքը` հասկացնելով, որ Հմայակը նախագահականի կողմերում մեկընդմիշտ «պերսոնա նոն գրատա» է ու ՀՀԿ-ից «հեռու պետք է ման գա»: