AM
21 Հուլիս 2004 - 14:03 AMT

ԱՐԺՈՒՅԹԻ ՀՈՍՔԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՏՐՈՒԿ ԸՆԿԵԼ Է ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Հուլիսի 22-ին դոլարի փոխարժեքը Երեւանում ի համեմատ ընթացիկ տարվա սկզբի ընկել է 62 կետով` կազմելով 495-500 դրամ մեկ դոլարի համար: Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչության պետ Գայանե Մաթեւոսյանի խոսքերով` հայկական դրամի զգալի թանկացումը կապված է հիմնականում արտասահմանից դոլարի հոսքի աճով: ԿԲ-ի տվյալներով` Հայաստան առավելապես ակտիվ մասնավոր փոխանցումներ են կատարվում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից: Միեւնույն ժամանակ, Մաթեւոսյանի խոսքերով, շուրջ 40 տոկոսով աճել է արտահանման ծավալը (առանց թանկարժեք քարերի), ինչպես նաեւ ավելացել է զբոսաշրջիկների թիվը: Այս գործոններն ապահովել են դրամական հոսքի աճը Հայաստան 70 տոկոսով, նշել է նա: Ընդսմին Կենտրոնական Բանկը բացառում է դոլարի փոխարժեքի վրա տեղի օլիգարխների արհեստական ազդեցության հնարավորությունը: Մինչդեռ, անկախ փորձագետների կարծիքով` Հայաստանում անցկացվում է դոլարի լվացման գործընթաց: