AM
21 Հուլիս 2004 - 14:06 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԻՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Ադրբեջանի ընդդիմադիր «Դեմոկրատական Ադրբեջան» դաշինքը (ԴԱԴ) երկրի իշխանություններին կոչ է անում հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել է ԴԱԴ-ի մեջ մտնող «Քաղաքացիական համերաշխության կուսակցության» քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Սամիր Ասադլին: «ԵԱՀԿ Մինսկի խմբից որոշակի գործեր են ակնկալում, այլ ոչ թե անհիմն հայտարարություններ: Համանախագահները ոչինչ չեն անում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար», – նշվում է հայտարարությունում: «Ուստի, Ադրբեջանի իշխանություններին հարկ է հրաժարվել ԵԱՀԿ ծառայություններից եւ փորձել ինքնուրույն լուծել խնդիրը», – ասվում է ԴԱԴ-ի հայտարարության մեջ: