Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը հաստատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը կայանալու է օգոստոսին: Ըստ աղբյուրի, հանդիպման ճշգրիտ ժամկետն ու վայրը դեռեւս համաձայնեցված չեն: Հիշեցնենք, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների վերջին բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տեղի են ունեցել հունիսի 21-ին Պրահայում:





