AM
22 Հուլիս 2004 - 18:31 AMT

ԱՄՆ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱԿՏԻՎ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի ակտիվ միջնորդական քաղաքականությունը բանակցային գործընթացում եւ կհետեւի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելը հայտարարել է այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդել է «ԱզերԹաջ» գործակալությունը, կողմերը քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաեւ Կասպից ծովի ավազանում իրականացվող էներգետիկ նախագծերին առնչվող հարցեր: