«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Մոսկվայում` «Ռոսսիյսկայա գազետա»–ի խմբագրությունում երեկ տեղի է ունեցել հայաստանյան ու ադրբեջանական մի շարք ԶԼՄ–ների ներկայացուցիչների հանդիպումը, որը նախաձեռնել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
«Հայկական կողմից հանդիպմանը մասնկացել են «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, «Գոլոս Արմենիի» գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Գրիգորյանը և այլք։ Հանդիպումը, որին մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Օլեգ Եսայանն ու Փոլադ Բյուլբյուլօղլին, նպատակ ունի մերձեցնելու հայ և ադրբեջանական հասարակությունները` ի նպաստ ԼՂ հիմնախնդրի կարգավորման»,–գրում է թերթը։





