AM
5 Հունիս 2012 - 06:53 AMT

«Չորրորդ ինքնիշխանություն». Լավանդայի Արայիկը Արթուր Բաղդասարյանի մոտ է գնացել իրեն տված խոստումները պարզաբանելու համար

«ՉԻ» թերթը գրում է, որ իրենց աղբյուրների հաղորդմամբ, երեկ ՕԵԿ գրասենյակում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին է հանդիպել ՕԵԿ–ական համակիր Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը։

«Ըստ մեր տեղեկությունների, նրանք բավականին լարված խոսակցություն են ունեցել ՕԵԿ–ի պորտֆելաբաժանության ու կուսակցական որոշ ներքին խնդիրների մասին։ Ասում են, որ Լավանդայի Արայիկը Բաղդասարյանից փորձել է որոշ պարզաբանումներ կորզել իր պահվածքի ու տղամարդավարի տված խոստումների մասով։ (Հայրապետյանը ՕԵԿ քվոտայով պետք է պատգամավոր դառնար)։ Բաղդասարյանը Հայրապետյանին ասել է, թե. «Ամեն ինչ այնքան հեշտ չէ, ինչքան թվում է։ Քաղաքականության մեջ չգիտես, թե որ պահին որ քարով կարող ես խաղալ»։ Իսկ թե իրականում ինչի՞ դիմաց էր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նման խոստում տվել Հայրապետյանին, փորձեցինք իմանալ ՕԵԿ–ական գործարարից, որն էլ հարցին ի պատասխան ասաց.

«Չէ, չէ, այդպիսի բաներ չկան։ Ես նման առաջարկ, որ պետքա դառնամ քաղաքաշինության նախարար, լսել եմ մամուլից»։ Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու՞ էին այս օրերին խոսակցություններ պտտվում այն մասին, որ Լավանդայի Արայիկը նախարար դառնալու դեպքում պատրաստակամություն էր հայտնել 500 հազար դոլար նվիրաբերել ՕԵԿ–ին, ինչպես ասում են, կուսակցակաշինության համար, վերջինս արձագանքեց. «Վայ, վայ, մեզ մոտ նման բաներ չկան։ Էդ ի՞նչ գումարների մասինա խոսքը։ ՕԵԿ–ում ըտենց պահեր չկան»»,–գրում է թերթը