AM
5 Հունիս 2012 - 13:14 AMT

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է. Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն հունիսի 18-ին Փարիզում

Հայաստանի արտգործնախարարությունը հաստատում է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հունիսի 18-ին Փարիզում, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների փարիզյան հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ:

Հանդիպմանը կքննարկվեն ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: