AM
5 Հունիս 2012 - 13:49 AMT

ՀԱԿ–ը հրաժարվել է ԱԺ 12 մշտական հանձնաժողովներում իրենց հասանելիք մեկ փոխնախագահի պաշտոնից

Հայ ազգային կոնգրեսն այսօր գումարել է իր խմբակցության անդրանիկ նիստը, որի ավարտից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` 12 մշտական հանձնաժողովներում իրենց հասանելիք մեկ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Փաշինյանը նշել է, սակայն, որ իրենք մասնկացելու են բոլոր հանձնաժողովների աշխատանքներին։ Նա նաև ասել է, որ ՀԱԿ խմբակացությունը խորհրդարանում կբարձրացնի Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը, ինչը, ըստ նրա, պետք է տեղի ունենա փողոցում, հետո նոր բերվի խորհրդարան և արձանագրվի։

Ըստ որոշ տեղեկությունների` Գագիկ Ջհանգիրյանը կմասնակցի պետաիրավական հարցերի, Լյուդմիլա Սարգսյանը`սոցիալական, Հրանտ Բագրատյանը՝ տնտեսական, Արամ Մանուկյանը՝ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովների նիստերին: