AM
27 Հուլիս 2004 - 18:01 AMT

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՕԳՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ ստեղծվել է «HART» բարեգործական կազմակերպությունը, որը գրասենյակներ ունի Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Ինչպես տեղեկացրել է Ք.Քոքսը, Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ հանդիպման ժամանակ, կազմակերպությունը կզբաղվի աշխարհի տարբեր երկրների, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու ծրագրերի իրականացմամբ: