Հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ղեկավարի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում, որը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, նախագահները «քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





