Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության» անդամները պահանջում են հետաձգել Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին որոշում ընդունելու ժամկետը: Թուրքական NTV հեռուստատեսության համաձայն, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը եւ Գերմանիայի դաշնային խորհրդի Եվրամիության հարցերով հանձնաժողովի նախագահ Մաթիաս Վիսմանը հայտարարել են, որ Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հարցի վերաբերյալ որեւէ որոշում դեկտեմբերին չպետք է ընդունվի, եւ որ այդ հարցի հետ կապված որոշում ընդունելու իրավասությունը պետք է թողնվի ընտրություններից հետո կրկին ձեւավորվող Եվրամիության Խորհրդին: Բրոքն ու Վիսմանը պահանջում են, որ ԵՄ-ին լրիվ անդամակցության փոխարեն Թուրքիային առաջարկվի «արտոնյալ գործընկերություն»: Նրանք հայտարարել են, որ Թուրքիան «դեռեւս շատ անելիք ունի» սկսված բարեփոխումների իրագործման մեջ:





