«Հրապարակ»-ը գրում է, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ այն օրվանից, երբ ԱԺ ղեկավարության ընտրությունների օրը քվեաթերթիկներից մեկի վրա ձեռքով գրված էր եղել իր մականունը`«Մուկ» և մեծ տառերով` դեմ: Թերթը գրում է, որ, ըստ ԱԺ իրենց աղբյուրների. «Արգամիչը հաստատակամ լծվել է համարձակ քվեարկողին հայտնաբերելու գործին: Թե ինչով կավարտվեն Արգամիչի որոնողական գործողությունները, դեռ հայտնի չէ, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, առայժմ բացահայտվել է կասկածյալների շրջանակը: Նրանք չորսն են` երեքը հաստատ ՀՀԿ-ից, մեկը` «կառուցողական ընդդիմությունից»`ԲՀԿ-ից»,-գրում է թերթը:





