AM
7 Հունիս 2012 - 06:40 AMT

«Ժողովուրդ». Հայհոյանքներ ուտելուց չորս տարի անց դարձել է Շենգավիթի թաղապետ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր, ՀՀ արդյունաբերական պալատի նախագահ ՀՀԿ–ական Մարտին Սարգսյանը 2007 թվականին Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար, իր սանիկ Սարգիս Հովհաննիսյանին` Կադիլակ Սերոժին, առաջարրկել է իրենց մոտ հրավիրել ԱԺ պատգամավոր Գրգորի Մարգարյանին` Բելաջոյի Գրիշին եւ նրանից խոստում կորզել, որ Մարգարյանն ու նրա եղբայր Սերժը, Հովհաննիսյանի աթոռի վրա «աչք ունեն»։

«Հանդիպումը կայացել է, Մարտին Սարգսյանը սկսել է «հայհոյանքներ ուտել»` հայտարարելով, որ ինքն ու իր եղբայր Արմեն Սարգսյանը Հովհաննիսյանի աթոռի վրա «աչք չունեն»` նույնը առաջարկելով Մարգարյանին։ Սակայն վերջինս հրաժարվել է հայհոյանքներից` ասելով, թե «տղավարի խոստանում եմ, որ մենք աչք չունենք Սերոժի աթոռի վրա»։ Հանդիպումից չորս տարի անց Սարգիս Հովհաննսիյանն անակնկալ հրաժարական տվեց Շենգավիթի թաղապետի պաշտոնից, ու նրան փոխարինեց «հայհոյանքներ կերած Մարտին Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը»,–գրում է թերթը։