AM
7 Հունիս 2012 - 10:10 AMT

«Անելիք Բանկ» ՓԲԸ թողարկում է նոր ArCa «Հոգատար» քարտը

«Անելիք Բանկ» ՓԲԸ Գեդեոն Ռիխտեր դեղատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի հետ համատեղ թողարկում է «Հոգատար» ArCa Classic քարտ, որը կենսաթոշակառուներին տրվում է անվճար:

Այն հնարավորություն կընձեռնի կենսաթոշակառուներին ստանալ իրենց կենսաթոշակներն ArCa պլաստիկ քարտերով, առանց տարեկան սպասարկման, կանխիկացման և այլ վճարների, ինչպես նաևստանալ 5% զեղչ Գեդեոն Ռիխտեր դեղատների ցանցում քարտով գնումներ կատարելիս: «Հոգատար» քարտի քարտատերերն ինքնաբերաբար` քարտի հետևի ԲԱՌ կոդի շնորհիվ, կդառնան ՍթարՔարտ հաճախորդների պարգևատրման ծրագրի անդամ և կստանան կուտակային միավորներ ՍԹԱՐ առևտրային ցանցում գնումներ կատարելիս, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ: Ի տարբերություն այլ ՍթարՔարտատերերի, տվյալ քարտըհնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10 % միավորներ` ի լրումն իրենց կուտակած միավորների: Բանկը հոգ է տարել, որ տվյալ քարտի քարտատերերը ստանան նաև մինչև 50% զեղչՀայաստանի շուրջ 400 խանութներում և սպասարկման կետերում, ինչպես նաև հավելյալ զեղչեր գործող զեղչերին գրեթե 200 խանութներում:

Ոչ կենսաթոշակառու հանդիսացող հաճախորդների համար «ՀՈԳԱՏԱՐ» ArCa քարտերը տրամադրվում են Բանկում գործող ցածր սակագներով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ծրագրերը և փորձում է ստեղծել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող բանկային պրոդուկտներ` ինչպես օրինակ«Հոգատար» ArCa քարտը: Հուսով ենք, որ այս քարտը որոշ չափով կթեթևացնի կենսաթոշակառուների հոգսերը և գնումները կդարձնի առավել ձեռնտու: Իսկ ոչ կենսաթոշակառու հանդիսացող մերհաճախորդներին մենք հնարավորություն կընձեռենք ձեռք բերել «Հոգատար» քարտը բավական մատչելի սակագներով և օգտվել վերը թվարկված բոլոր առավելություններից»,- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸՄարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

«ՍԹԱՐ առևտրային ցանցն ուրախությամբ ընդունեց «Անելիք Բանկ» ՓԲԸ առաջարկը` ստեղծել համատեղ մի քարտ, որը մի շարք առավելություններից բացի հնարավորություն կտա այդքարտատերերին դառնալ ՍթարՔարտ հաճախորդներ պարգևատրման ծրագրի անդամ և ՍԹԱՐ ցանցում կուտակել միավորներ` որպես պարգևատրում իրենց գնումների դիմաց: Այս քարտըհնարավորություն է տալիս կուտակել հավելյալ 10% կուտակային միավորներ` ի լրումն եռամսյակի ընթացքում իրենց կուտակած միավորների»,- ասաց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրենՎահան Քերոբյանը:

«Մեր դեղատների ցանցը պատրաստ է տրամադրել 5% զեղչ այն հաճախորդներին, ովքեր կներկայացնեն «Հոգատար» քարտը:

Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել նման սոցիալական ծրագրերիշրջանակում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կենսաթոշակառուներին, որոնք այնքան շատ ունեն մեր կարիքը»,- նշեց Գեդեոն Ռիխտեր դեղատների ցանցի մարքեթինգի տնօրեն ԱննաԱստվածատրյանը: