AM
30 Հուլիս 2004 - 17:52 AMT

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

Իրանի նախագհ Մոհամմաթ Հաթամին սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, առաջիկա այցի մանրամասներն այսօր քննարկել են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Ալի Ռեզա Հաղիղյանը: Ա.Մարգարյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է հայ-իրանական շփումները բոլոր ոլորտներում: Իր կողմից դեսպանը նշել է, որ Թեհրանը հանդես է գալիս ինչպես Հայաստանի ներքաղաքական կայունության եւ տնտեսության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության օգտին: Կողմերը կարեւորել են Իրան-Հայաստան գազատարի շինարարության, Քաջարանի թունելի, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի շինարարության իրականացման համատեղ ծրագրերի նշանակությունը: