AM
30 Հուլիս 2004 - 19:11 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵԱՀԿ ՀԱՍՑԵԻՆ ԱՐՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԱՆՀԱՐԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՄ

Անկախ ԵԱՀԿ-ի հասցեին վերջերս արված ԱՊՀ երկրների քննադատական հայատարարությանը, հայկական պատվիրակությունը տարբեր աշխատանքային խմբերում բազմիցս բարձրացրել է ԵԱՀԿ բարեփոխման անհրաժեշտության մասին հարցը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով մի շարք տեղական հասարակական կազմակերպությունների կարծիքը` ԵԱՀԿ-ի գործունեության վերաբերյալ ԱՊՀ ինը երկրների հայտարարությանը Հայաստանի միանալու աննպատակահարմարության մասին: Հ.Գասպարյանի խոսքերով` Երեւանը կարեւորում է ԵԱՀԿ դերը անվտանգության, հակամարտությունների կարգավորման, տնտեսության, բնապահպանության, ինչպես նաեւ մարդկային իրավունքների պաշտպանության ուղղություններով, «ուստի մենք շահագրգռված ենք կազմակերպության կանոնավոր գործունեությամբ, ուր անդամ երկրներին վերապահված կլինեն հավասար իրավունքներ եւ որոշումների ընդունման մեջ լիարժեք մասնակցություն»: Ընդսմին Հ.Գասպարյանը հանդես է եկել տվյալ հարցի անհարկի քաղաքականացման դեմ: