ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Հայաստանի պետական բյուջեն 37 մլն դոլար վարկ մուտքագրելու կապակցությամբ թերթին տված հարցազրույցում տեսակետ է հայտնել, որ արտաքին պարտքի ավելացումը լավ բանի չի հանգեցնի. «Չեմ ուզում բայղուշություն անել, բայց սա սառը գնահատական է. այդ ամենը կհանգեցնի ՀՀ դրամի փոխարժեքի սրմանը, կդառնա դեֆոլտի պատճառ: Այսօր էլ Սերժ և Տիգրան Սարգսյանները բրյուսելներում ու ճապոնիայում վարկով փող են փնտրում: Այդ ամենը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Հանրապետության վիճակը ծանր է, և դրա մասին պետք է իմանա հասարակությունը»:
Թերթը հիշեցնում է, որ տարեսկզբի տվյալներով ՀՀ արտաքին պարտքը կազմում է 3.5 մլրդ դոլարից ավել:





