«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանը յուրահատուկ թուլություն ունի հարսանիքների, ծնունդների, կնունքների հարցում։ «Հատկապես վերջին շրջանում նա բաց չի թողնում իր ծանոթ–բարեկամների ընտանիքներում տեղի ունեցող նման միջոցառումները։ Շաբաթ օրն էլ, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները, պարոն Սարգսյանը «Օջախ» ռեստորանում մասնակցել է իր փոքր փեսայի եղբոր հարսանիքին։ Վերջինս ամուսնացել է «լավ տղա» համարվող ռեստորանատեր «Աչակի Գագո»–ի դստեր հետ։ Փաստորեն, երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն սեղան է նստում քրեական ու թաղային հեղինակությունների հետ։ Ընդ որում, Ս. Սարգսյանից բացի, հարսնիքին եղել է նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի փեսան ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է»,–գրում է թերթը։





