«168 Ժամ» թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրների համաձայն ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ընտրության ժամանակ քվեաթերթիկի վրա «Մուկ» գրել է ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած գեներալ Մանվել Գրիգորյանը։ «Նախօրեին մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե Աբրահամյանն իր ազդեցության տակ գտնվող պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին հանձնարարել է պարզել, թե ով է եղել այդ պատգամավորը, որպեսզի նրան պատժի։ Բայց երբ պարզվել է, որ դրա հեղինակը Մանվել Գրիգորյանն է, Աբրահամյանը չի կարողացել ոչինչ անել։ Բանն այն է, որ Հ. Աբրահամյանն ու Մ.Գրիգորյանը տևական ժամանակ լարված հարաբերություններ ունեն։ և հիմա ԱԺ նախագահը կանգնել է փաստի առաջ. չի կարող պատասխանատվության ենթարկել գեներալին ու, փաստորեն, պետք է կուլ տա այդ վիրավորանքը այն դեպքում, երբ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը տեղյակ են այդ մասին»,–գրում պարբերականը։





