Հայաստանի պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը համոզված է, որ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում կատարվածը` չի կարող կրկնվել Հայաստանում: Նրա խոսքերով, իր վստահությունը հիմնված է այն բանի վրա, որ Հայաստանը ի տարբերություն Ռուսաստանի, միաձույլ երկիր է եւ «մենք ինքներս ինչ-որ կերպ մեր խնդիրները կկարգավորենք»: Նման իրադարձությունների բացառումը Յու.Խաչատուրովը տեսնում է նաեւ իրավապահ կառույցների կողմից կանխարգելիչ միջոցների ուժեղացման մեջ:





