AM
12 Հունիս 2012 - 16:20 AMT

Էկվադորի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտգործնախարարին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալային (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարարը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ մեծ ներդրում կունենա երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում:

Դեսպան Սավալայը նշել է, որ Հայաստանում իր երկրի առաջին դեսպան լինելը պատվաբեր է և միաժամանակ պարտավորեցնող: Նա հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրի երկկողմ փոխգործակցությունն զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը, առևտրատնտեսական, մշակութային հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր: