AM
13 Հունիս 2012 - 06:35 AMT

«Հրապարակ». Օսկանյանի գործով ԱԱԾ հաղորդագրության մեջ հիշատակվում է մորմոնների առաջնորդի անունը

«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ ԱԱԾ-ն Վարդան Օսկանյանի գործով տարածած հաղորդագրության մեջ հիշատակել էր Հանթսմանի անունը, որը մորմոնների, այն է` Հիսուս քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու համաշխարհային ղեկավարն է: Մորմոններն ունեն իրենց «ներքին օգտագործման» աստվածաշունչը `Ժոզեֆ Սմիթի կողմից «գրված», և համարվում են աղանդ` նույնիսկ բողոքական եկեղեցու կողմից: Մորմոններին Հայաստանում հարազատաբար են ընդունել թե 90-ականներին` Տեր –Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի օրոք, էլ ավելի հարազատ են եղել Քոչարյանի պաշտոնավարման տասը տարիներին: Հանթսմանը գրեթե ամեն տարի եկել է Հայաստան, պաչ-պռոշտի արել Քոչարյանի հետ, նույնիսկ ստացել ՀՀ հատուկ կեցության անձնագիր, «իրականացրել ծրագրեր»: Հայաստանում մորմոնների 3 հազար անդամ կա: