AM
13 Հունիս 2012 - 10:01 AMT

Նոր նշանակումներ են եղել եկեղեցու թեմերում

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր նոր նշանակումներ է կատարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, ազատվելով Վայոց Ձորի թեմում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Բուլղարիայի Հայոց թեմում: Սյունյաց թեմից Տ. Կոմիտաս քահանա Տիգրանյանը ծառայության կանցնի Վայոց Ձորի թեմում:

Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սպասավորող Տ. Հովսեփ քահանա Ալեքսանյանը ծառայության է կոչվել Կոտայքի թեմում, Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը` Սյունյաց թեմում:

Նորաօծ քահանաներից Տ. Ռաֆայել քահանա Խաչիկյանը հոգևոր ծառայության կանցնի Սյունյաց թեմում, իսկ Տ. Սևակ քահանա Գաբրիելյանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: