«Կարծում եմ, իրավական կարգավորման անհրաժեշտություն կա, թե ինչ ասել Է «բոյկոտ», որքան կարող Է շաունակվել այն: Կան երկրներ, որոնք արդեն կանոնակարգել են այս հարաբերությունները, եւ ես արդեն համապատասխան հանձնարարական եմ տվել Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահին` «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ պատրաստելու համար` թե ինչ Է նշանակում պատգամավորական գործունեության բոյկոտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ խոսնակ Արթուր Բաղդասարյանը` անդրադառնալով ընդդիմադիր «Ազգային միաբանություն» եւ «Արդարություն» խմբակցությունների պատգամավորների հայտարարած բոյկոտին ` նաեւ աշնանային նստաշրջանում: Ինչ վերաբերվում է պատգամավորին մանդատից զրկելու հարցին, ապա «դա քաղաքական վճիռ Է, որը դրսեւորվում Է կոնկրետ քվերակությամբ»: Նրա խոսքերով, կոալիցիան վճիռ կկայացնի համապատասխան քննարկումներ անցկացնելուց հետո: «Եթե մարդիկ պետք Է գնան 4 տարի շարունակ խորհրդարանի գործունեությունը բոյկոտելու ճանապարհով, բացառված չԷ, որ կքննարկվի նաեւ որոշ պատգամավորներին մանդատից զրկելու խնդիրը: Այդ ամենը պետք Է քննարկվի եւ լուծվի կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերի ու նաեւ` ընդդիմադիր պատգամավորների հետ համատեղ», ավելացրել է Ա.Բաղդասարյանը:





