AM
15 Հունիս 2012 - 06:41 AMT

«ՉԻ». Մարտունի-2 զորամասում զինվորներին գոմեշի մսով են կերակրել

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ «Բանակում անարդարություններին` ո´չ» նախաձեռնության անդամ պահեստազորի փոխգնդապետ Հովհաննես Սարգսյանը երեկ ուշագրավ հայտարարությունէ տարածել, որով տեղեկացրել է, որ Մարտունի-2 զորմասում զինվորներին սառեցված գոմեշի մսով են կերակրել։

«Զորացրված զինվորները պատմել են, որ այդ միսն այնան ձիգ է, որ անգամ ծամել հնարավոր չէր։ Ըստ փոխգնդապետի` Սեյրան Օհանյանին ապօրինության մասին իր ենթակա Գեղամ Հարությունյանը չի զեկուցել, քանի որ գործել է ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյան–միսմթերող–ՊՆ օղակի կոռուպցիոն շղթան»,–գրում է պարբերականը։