«Անելիք Բանկ» ՓԲԸ իրավաբանական անձանց համար շուկա է հանում նոր ավանդատեսակ «Բիզնես ապահով», ինչպես նաև նորացնում է «Կուտակային» ավանադատեսակիպայմանները, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:
Այսուհետ Բանկը, կախված ներդրվող ավանդի գումարի չափից, իրավաբանական անձանց կառաջարկի տարբեր տոկոսադրույքներ: Ներդնելով ավանդ «Բիզնես ապահով»ավանդատեսակով` իրավաբանական անձինք հնարավորություն են ստանում ստանալ կայուն եկամուտ տարեկան մինչև 12% տոկոսադրույքով` ՀՀ դրամի դեպքում, 8.1%` ԱՄՆդոլարի դեպքում, իսկ «Կուտակային» ավանդատեսակով ներդնելիս` տարեկան մինչև 11.99% տոկոսադրույքով` ՀՀ դրամի դեպքում, 8.1%` ԱՄՆ դոլարի դեպքում, ինչպես նաև տվյալավանդատեսակը հնարավորություն է տալիս ցանկացած պահի ցանկացած գումարով ավելացնել ավանդը:
Երկու ավանդատեսակի դեպքում էլ ավանդատուները կարող են ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ դրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ `համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ:
«Կարելի է արդեն վստահ ասել, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է լիարժեք, ցանկացած հաճախորդի նախասիրություններինհամապատասխան, մրցակցային ավանդային գործիքներ, որի վառ ապացույցն է ավանդային պորտֆելի դինամիկ աճը: Վերջին 1 տարվա ընթացքում մինչև սույն թվականի մայիսի 31 ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է 8,8 մլրդ ՀՀ դրամով` գրեթե 60 տոկոսով»,- նշեց Մարքեթինգի և հասարակության հետկապերի վարչության պետ Արմեն Արևյանը:





