Հայ խորհրդարանականները կմասնակցեն նոյեմբերի 26-28-ը Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ- Ռոուդ» սեմինարին: Այդ մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Միլի մեջլիսի փոխխոսնակ Զայաֆետ Ասկերովը: Նրա խոսքերով, հայ խորհրդարանականները զինվորականներ չեն, ուստի նրանց այցը Բաքու` լուրջ բողոքի պատճառ չի դառնա: Նշենք, որ սեմինարը հետաձգվել Է դեռեւս 2003 թվականից:





