Այսօր Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է Երեւանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Էվանսին: Հանդիպման ընթացքում Ս.Սարգսյանը հույս է հայտնել, որ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ավելի կխորանան դեսպանի պաշտոնավարման ընթացքում: Դեսպանը իր հերթին պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ ՀՀ կառավարության հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր: Խոսելով Աստանայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին` կողմերը նշվել են, որ այդ մակարդակի նմանատիպ շփումները դրականորեն են անդրադառնում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման վրա:





