AM
24 Սեպտեմբեր 2004 - 12:39 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն երեկ հանդիպել Է ԵԱՀԿ գործող նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ բանագնաց, Բուլղարիայի նախկին վարչապետ Ֆիլիպ Դիմիտրովի հետ: Ինչպես հաղորդել է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵԱՀԿ հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր: