AM
24 Սեպտեմբեր 2004 - 17:01 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԲԵՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՆՀՆԱՐ Է

Ղարաբաղյան հակամարտության ինքնաբերական լուծումն անհնար է. այստեղ պահանջվում է միջազգային կազմակերպությունների լուրջ ջանքերը: Այս մասին Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովի հետ հանդիպման ժամանակ հայտարել է Հակամարտությունների հարցերով լոնդոնյան տեղեկատվական ցանցի (LINKS) տնօրեն Դենիս Սամիտը: Նա նաեւ հորդորել Է անհրաժեշտ պայմաններ ստեղծել Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի «Ռոուզ- Ռոուդ» սեմինարին հայկական պատվիրակության մասնակցության համար: Զ.Ասկերովն իր հերթին հայտարարել է, որ սեմինարը կանցկացվի, քանի որ թե Ադրբեջանի կառավարությունը, թե խորհրդարանը շահագրգռված են դրանում: