Դիլիջան քաղաքում հունիսի 23-ից 24-ը կանցկացվի ռուս հայրենակիցների հինգերրորդ «Հայաստանի ռուս հայրենակիցների խնդիրները և փոխազդեցության, համագործակցության և կոնսոլիդացման ակտուալ հարցերը» խորագրով գիտաժողովը։
Այն անցկացնելու է Հայաստանի Հանրապետության ռուս հայրենակիցների հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը` Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության մասնակցությամբ և սատարմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության օժանդակությամբ: Գիտաժողովին մասնակից կդառնան ռուս հայրենակիցների 20 շրջանային բաժիններից և 11 հասարակական կազմակերպություններից 120 պատվիրակներ:
Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և մոդերնիզացման ուղղությամբ ռուս հայրենակիցների գործունեության ակտիվացման, Հայաստանի հասարակական կազմակերպությունների հետ փոխազդեցության, միջտարածաշրջանային, միջմունիցիպալ և միջհամայնական մակարդակներով կապերի ընդլայնման, փոքր և միջին գործարարական ձեռնարկությունների, նորարարական ոլորտի զարգացման, հումանիտար-մշակութային նախագծերի իրականացման, ռուսաց լեզվի զարգացման հարցերը:
Կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և Թուրքմենստանի Հանրապետության դեսպան Աթա Սեդարովը:
Կոնֆերանսի արդյունքների հիման վրա կընդունվի բանաձև:





