AM
27 Սեպտեմբեր 2004 - 18:47 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Հոկտեմբերի 5-8-ը Երեւանում կկայանա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Նա նաեւ հայտնել է, որ հոկտեմբերի 7-8-ը Երեւանում կկայանա ԱՊՀ երկրների խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների ղեկավարների «կլոր սեղանը»: Ակնկալվում է, որ խորհրդարանականները կքննարկեն, մասնավորապես, սահմանային վերահսկողության եւ կայունության հարցերը: