AM
22 Հունիս 2012 - 12:32 AMT

ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասին

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հունիսի 25-29-ը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասին: ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, կազմում են` Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը եւ Զարուհի Փոստանջյանը, հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: